Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար

Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար
17.10.2019 | 21:31

Լրագրողներն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորից հետաքրրքվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում ԱԱԾ-ի գործողություններին։ «Բոլորդ էլ հասկանում եք՝ ինչն է պատճառը, ի՞նչ ասեմ», - հարցին հարցով պատասխանեց նա։ Նա տեղեկացրեց, որ հարցաքննություն տեղի չի ունեցել, ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են բացառապես իրենց տան տանիքի վերանորոգումով։ Վարդան Թովմասյանն, անդրադառնալով տանիքը ստուգելու դրվագին, նշեց, որ իրեն առաջարկել են թույլտվության մասին թուղթ ստորագրել, սակայն ինքը հրաժարվել է ստորագրելուց՝ պարզապես թույլ տալով, որ տանիքում ստուգումներ իրականացվեն։


«Ի՞նչ ստորագրեի։ Որ ի՞նչ։ Իրենց արած գործը ի՞նչ է, ես բան չհասկացա իրենց արածից», - ասաց նա։ ՍԴ նախագահի հայրը կարծիք հայտնեց, որ տանիքն ընդամենը պատրվակ է եղել ԱԱԾ աշխատակիցների համար՝ գալու, տեսնելու, թե ինչ պայմաններում են իրենք ապրում։ «Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար։ Որդուս հետ չեմ խոսել։ Ես ասացի՝ եթե պետք է, փաստաբանի հետ վաղը կգամ ձեզ մոտ։ Երևի վաղը կգնամ», - ասաց Վարդան Թովմասյանը։


Հարցին՝ որդին հաճա՞խ է գալիս հայրական տուն, հայրը պատասխանեց՝ զբաղվածության պատճառով հազիվ 15-20 օրը մեկ։

Դիտվել է՝ 5933

Մեկնաբանություններ